ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

I.Կարդալ տեքստը և ընտրել հարցերի ճիշտ պատասխանը

Read the text and choose the right answer to the questions

The Smartest Animal

Once there was a farmer in Lori. Every morning and every evening he plowed (վարում էր) his field with his buffalo (եզ).

One day a wolf saw the farmer and his buffalo working. The wolf was surprised to see a big animal listening to a small animal. He wanted to know more about the buffalo and the man.

After the man had gone home, the wolf spoke to the buffalo. “You are so big and strong. Why do you do everything that the man tells you?” the wolf asked. The buffalo answered, “Oh, the man is very intelligent (խելացի).” The wolf asked, ”Can you tell me how intelligent the man is?” “No, I can’t tell you,” said the buffalo, “but you can ask the man.”

So the next day, the wolf said to the man, “Can I see your intelligence?” The man answered, “It’s at home.” “Can you go home and get it?” asked the wolf. “Yes,” said the man, “but I am afraid that you will kill my buffalo when I am not here. Can I tie you to a tree?”

After the man had tied the wolf up, he didn’t go home to get his intelligence. He took his stick (ճիպոտ) and began hitting the wolf. He was hitting and saying, “Now you know my intelligence. Can you see it?”

1.The wolf was surprised to see a big animal listening to a small animal

  1. a) because in animal world big animals usually obey small ones
  2. b) small animals usually obey big ones
  3. c) animals don’t obey one another

2.The buffalo admitted the man’s superiority because

  1. a) the man was very clever
  2. b) the man was very strong
  3. c) the man was from Lori

  1. The wolf didn’t understand that intelligence
  2. a) was something that couldn’t be seen
  3. b) was eaten with mutton
  4. c) was usually owned by buffaloes

  1. The moral of the fable is:
  2. a) an early bird catches the worm
  3. b) if you have strength you don’t need any intelligence
  4. c) you don’t have to be very strong if you are very intelligent

  1. Use the correct form of intelligent in each of the sentences.

Օգտագործեք intelligent բառի ճիշտ ձևերը տրված նախադասություններում:

intelligent, intelligence, intelligently

1.The man in the story was very intelligent .

  1. He acted very intelligently when he tied up the wolf.
  2. The buffalo knew about the man’s intelligence—- .
  3. It was not very —intelligent- of the wolf to let the man tie him up.

III. Choose the correct additions to fill in the gaps

Ընտրեք ճիշտ ձևերը իրենց տեղերում:

Last summer I went to Ujan to spend my vacations there. My grandmother met me very warmly. The best time to go to Ujan is, of course, August when peaches are ripe. They are so juicy and delicious in the orchards of Ujan. I had a very good time there with my village friends. Every day we went to the river and swam there. I was sorry to return to Yerevan when it was time to start a new school year.

  1. a) was going b) went c) have gone
  2. a) met b) will meet c) is meeting
  3. a) is going b) to go    c) goes
  4. a) swim b) is swimming c) swam

  1. Choose the correct words or word combinations.

Ընտրեք ճիշտ բառերն ու բառակապակցությունները:

1.  I feel very well because I went to bed early … .

a) this evening b) tonight c) last night

2.  My mother will come home at 6 o’clock … evening.

a) in this b) this c) on this

3. The sun …. In the East.

a) rises always b) is always rising c) always rises

4. What …. On Sundays?

a) do Mary usually does b) Mary usually does c) does Mary usually do

  1. Match the lines of the columns Համապատասխանեցրեք թվով նախադասությունները տառերով նախադասություններին

1. I am very tired a. I haven’t got a single free minute
2. I am very busy b. If only you could give me a glass of water
3. I am very thirsty c. I am exhausted
4. I am free now d. I can be at your disposal

Գրականություն

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

(more…)

Հայոց լեզու և գրականություն (Երկրորդ կիսամյակ)

Գործնական Քերականություն

1.Դուրս գրի´ր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան , ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը: (more…)

-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
*
1.Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
2.Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց, որ ինքը տեսել է շատ գեղեցիկ փողոցներ, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում:Դա Նաիբի քուչեն է:
3.Բանաստեղծը պարզաբանեց ,որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:

2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու:
Նավակն արդեն մոտեցել էր’ լճակի մոտ կանգնած տղային, որը ավազով տնակ էր պատրաստում (ո՞ւմ)
Սա պատմություն է այն մասին, Որ հայոց Եղեռնը տեղի է ունեցել 1915թթ (ինչի՞)
Արդեն շատ հեռու եք Արագածի լաջերից, որտեղ հանգստանում էինք կիրակի օրը(ումի՞ց)
Դեռ կլսեք նրանց մասին ավելի մանրամասն, որոնք ապրիլյան պատարազմում քաջաբար զոհվեցին մարտի դաշտում:(ո՞ւմ մասին)

3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:
Մի օր մենք ընկերներով որոշեցինք գնալ հեռավոր ջունգլի , որը գտնվում էր Աֆրիկայում:Մարդիկ շատ լեներ էին պատմում այդ ջունգլիիմասին,բայց մենք չէինք հավատում և ուզում էինք տեսնել, թե ինչ կա այնտեղ: Մենք երբ տեսանք այդ ջունգյիիհսկա չափսերը կարծեցինք, որ դա երկրագնդի հիսուն տոկոսն է:Մեզ չէին թողնում մտնել ջունգլի:Մենքվիճում էինք մոտ մեկ ժամ,բայց ապառձյուն:Ընկերս համոզեց և մեզ ներս թղեցին:Մենք մեզ հետ վերցրել էինք ամեն ինչ,ինչըպետք կգար ջունգլիում:Մոտ երկու ժամ քայլելուց հետո մենք կանգ առանք մի գեղեցիկ ջրվեժի մոտ,որպիսզի նախաճաշեյնք: մենք մտածում էինք,թե որտեղ կարելի է գիշերել:Մենք հարմար տեղ գտանք, որտեղ կլիներ գիշերել:Արդեն պատրաստվում էինք քնելու,հանկարծ մի ձայն լսեցինք:Կարծես այռուծի մռչոց լիներ: Մենք ոչինք չարեցին և քնելցինք:Առավոտյան երբ զարդնեցինք տեսանք, որ մեր մեքենայի անիվները ծակվել էին:Ընկերս կարծեց, որ պուշ է մտել և փողեց անվադորղը:Մենք մեքենայով շարժվեցինք դեպի քարանձավը,որը գտնվում էր մեզանից մոտ երկու կիլոմետր:Երբ հասանք տեղ մեզ հետ վերցրեցինք լապտերները և ներս գնացինք:Այնտեղ տարորինակ ձայներ է լսվում:Հանկարց ընկերս տեսամ մի հսկա հրեշ:Այդ հրեշը մնացել էր երկու կարերի արանքը և չէր կարողանում դուրս գալ:Մենք վախից փախջեցինք բայց ընկերս մնաց անյտեղ:Հրեշը մեկ անգամ գլուղը հարվածեց ժայռին և ցնցվեց ու քնեց: Մենք գիշերեցինք այդ քարանձավում որպիզի նկարահանեյն այդ հրեշին արթուն ժամանակ:Առավոտյան Երբ մենք նկարում էինք այդ հրեշին նա
ձեռքերով ազատվեց այդ քարերի արանքից և հարցակվեց մեզ վրա մենք վազեցինք դեպի դուրս:Ընկերս մեքենայով մոտեցամ մեզ մոտ որպիսզի արագ հեռանայնք այդ տարացքից:Հրեշը գլուխը հարվածեց:Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ:Փրկված ենք:

5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . Հանավանքից մի շինական,   պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ  պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

7.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:

Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը   շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:
-Վաղուցվանից հայտնի է մի փաստ:  Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :
   Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
  Գիտնականները   փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
  Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
   Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

8. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:

Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա:
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի  քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:

Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:

9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:

11.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:
  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուզն է տեսնում:

12.Գրի՛ր տրված գույների, երանգների անունները ( սկզբում իմացածդ բառերը գրի՛ր. հետո բառարանով լրացրու):
  Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխարգույն:

13.Երես  բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

14. Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:
  Գիտնականը փորձում էր հասկանալ:
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:
Քարանձավի մուտքը փակ էր:

15.Սխալ գործածված պատճառական ձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
  Առավոտից  իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մաշկն էլ չի դիմանում:
Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
—  Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

Դուրս գրի´ր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան , ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու:

Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)

3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:
…………………………………………………………………………………………………..
Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ:Փրկված ենք:

4..Ձեր թաղի գյուղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պամությունդ վերնագի՛ր:

5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . Հանավանքից մի շինական, պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

6.Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինիր, որոնցից մեկում դա ուղղակի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:
Ինչքան գետնի երեսին է, յոթը էնքան՝ գետնի տակ:

7.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:

Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:
-Վաղուցվանից հայտնի է մի փաստ: Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :
Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

8. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:

Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա:
—Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:

Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:

9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:

10. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

11.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուզն է տեսնում:

12.Գրի՛ր տրված գույների, երանգների անունները ( սկզբում իմացածդ բառերը գրի՛ր. հետո բառարանով լրացրու):
Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխարգույն:

13.Երես բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

14. Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:
Գիտնականը փորձում էր հասկանալ:
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:
Քարանձավի մուտքը փակ էր:

15.Սխալ գործածված պատճառական ձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մաշկն էլ չի դիմանում:
Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
— Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

16.Տեքստը 4-5 նախադասությամբ փոխադրի՛ր:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իս կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

17. Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):

18.Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես՝

Այս պատմությունն պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

19.Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛ արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր., թե բառաշարքերից յուրաքանչյուրը ի՛նչ ընդհանության հիման վրա է կազմված:

Օրինակ՝ մթնկա- մթն (մութն)- կա- 2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի- ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1 ածանց:
Դժկամություն- դժ-կամ (ք)- ություն- 1 արմատ և 2 ածանց:

ա) ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, դիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ,
բ) մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմակարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ,
գ) բառարանային, անմություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ ( ապաշնորհ գրող), գրականություն:

20. Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ ստացված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելիս մի՛ խուսափիր:

ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:
բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:
գ) Դասամիջոցներն ինչպես են անցնում:
դ) Դասերից հետո (դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:

21.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:
Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները Հսկայական գումար հատկացրին և կրիաների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքնեայի զոհ չդառնան:

22. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասությունները ուղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին:

23. Նախադասությունները կետադրի՛ր:

Ադամ շնչասպառ վազում էր շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբյական բարձունքներիշց վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ հևիհև:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

24. Միայն տրված բառերի արմատներն օգտագործելով՝ նոր բաղադրյալ բառեր կազմի՛ր:
ա) ագեվազ (կենգուրու), վազանց, կակղամորթ, թավամազ, թավշապատ,
բ) մեղսակիր, մարտունակ, արճճապատ, կցասայլ, հողածին, ատոմակայան:

25.Տեքստը վեականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Մենդելի առաջին օրենք

Ալելների և հոմոլոգ քրոմոսոմների կապը
Մենդելի առաջին օրենք, Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։

Միահիբրիդային խաչասերման առաջին սերնդում առաջացած օրգանիզմների ձևերը բոլորը միմյանց նման են և նման են դոմինանտ ծնողին

Բովանդակություն
Մենդելի փորձը Խմբագրել

Մենդելը խաչասերեց ոլոռի դեղին և կանաչ բույսերով սերմերը։ Մենդելը իր փորձում օգտագործեց ոլոռի այն բույսերը, որոնք մի քանի սերունդ հետազոտվող հատկանիշի առումով անփոփոխ էին եղել և ճեղքավորում չէին տվել, այսինքն մաքուր գծեր էին և հետազոտվող հատկանիշի նկատմամբ դոմինանտ հոմոզիգոտ էին (AA) և ռեցեսիվ հոմոզիգոտ էին (aa

Առաջացած սերունդ Խմբագրել
Մենդելի փորձում դեղին և կանաչ ոլոռների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղին էին։ Նույն արդյունքները ստացվեցին նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ և կնճռոտ մակերևույթ ունեցող ոլոռներ։ Առաջացած բոլոր ոլոռներ ունեին հարթ մակերևույթ։

Գենետիկ դրսևորում Խմբագրել
Երկու հոմոզիգոտ ձևերի խաչասերման արդյունքում (aa և AA) ստացված հիբրիդային սերունդն արդեն հետերոզիգոտ էր, սակայն ուներ նույն ֆենոտիպը ինչ դոմինանտ հոմոզիգոտը։

Վարկածներ Խմբագրել
Այս և մյուս արդյունքների հիման վրա Մենդելն առաջադրեց 4 վարկածներ։

Առաջին վարկած Խմբագրել
Գոյություն ունեն գեների այլընտրանքային տարբերակներ, որոնք ժառանգական հատկանիշները պահպանող միավորներ են։ Օրինակ՝ ոլոռի գույնը որոշող գենը կանաչի դպեքում հանդես է գալիս մեկ, իսկ դեղինի դեպքում՝ այլ տեսակով։ Գենի այլընտրանքային տարբերակները կոչվում են ալելներ։

Երկրորդ վարկած Խմբագրել
Ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար օրգանիզմը ժառանգում է 2 ալել՝ յուրաքանչյուր ծնողից մեկական։ Այս ալելները կարող են նույնը, կամ տարբեր լինել։ Այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 նույնական ալել, կոչվում է հոմոզիգոտ։ Իսկ այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 տարբեր ալելներ կոչվում է հետերոզիգոտ։

Երրորդ վարկած Խմբագրել
Եթե ժառանգական զույգի երկու ալելները տարբեր են, ապա դրանցից մեկը որոշում է օրգանիզմի արտաքին տեսքը և կոչվում է դոմինանտ ալել, իսկ մյուսն օրգանիզմի արտաքին տեսքի վրա ոչ մի ազդեցություն չունի և կոչվում է ռեցեսիվ ալել: Դոմինանտ ալելները նշանակաելիս օգտագործում են շեղագիր մեծատառեր (), իսկ ռեցեսիվ ալելները ներկայացնելու համար շեղագիր փոքրատառեր (a)։

Չորրորդ վարկած Խմբագրել
Սերմնաբջիջը կամ ձվաբջիջը ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար կրում է միայն մեկ ալել, քանի որ ալելների զույգի երկու անդամները ճեղքավորվում են գամետների առաջացման ժամանակ։ Այս պնդումը այժմ հայտնի է որպես ճեղքավորման օրնեք: Երբ բեղմնավորման ժամանակ սերմնաբջիջն ու ձվաբջիջը միանում են, յուրաքանչյուրը ներդնում է իր ալելները՝ վերականգնելով սերնդի ալելներիզույգը։

Քիմիա Թեստ 3-րդ

  • Ո՞ր շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց 

զանգվածային  բաժնի  նվազման.        

  1)  ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

3)  սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

4)  ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

  1. Սովորական պայմաններում ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր

        1)  կալիումի ֆտորիդ,  յոդ,  ջուր

        2)  կերակրի  աղ, սոդա,  կավիճ

        3)  քլոր, ածխաթթու  գազ,  թթվածին

        4)  կարմիր ֆոսֆոր,  օզոն, բրոմ

  1. Ո՞րքիմիական   տարրի ատոմներն  են  առկա  թվարկված  բոլոր  նյութերի    

     բաղադրության  մեջ. նատրիումի  հիդրօքսիդ,  օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր,     

   ազոտական  թթու,  մագնեզիումի օքսիդջրածնի  պերօքսիդ.

1)   ջրածին                       2)  թթվածին                        3)  քլոր                   4)  ածխածին

  1.  Պարբերական համակարգի ո՞ր  խմբում  և  ո՞ր  ենթախմբում   են  գտնվում  հալոգենները.

     1)  V և  երկրորդական                                           3)  lV  և  գլխավոր

     2)  Vll  և  գլխավոր                                                  4)  Vl  և  երկրորդական

  1. Հետևյալ պնդումներից  որո՞նք  են  ճիշտ.

     ա)  քլորաջրում  քլորի  մոտ 30%-ը  փոխազդում  է  ջրի  հետ

բբրոմաջրում  և  յոդաջրում  հալոգենները  հիմնականում  մոլեկուլային  ձևով  են

գ)  հալոգենների  լուծելիությունը  ջրում  մեծանում  է Cl2 – Br2 – I շարքում

1)   ա, գ                         2)  ա, բ, գ                          3) բ, գ                                4) ա,բ   

6.Քանի՞ էլեկտրոն է  առկա  հիմնական  վիճակում  գտնվող  17  կարգաթվով  տարրի  ատոմի

վալենտային  շերտում.

1)  4                                                                      2) 1,806 . 1024                      3)   7                                 4)  5

  1. Երկրագնդի կեղևում թթվածնի և  սիլիցիումի   զանգվածային  բաժինները   հավասար 

     են  0,48  և  0,28, համապատասխանաբար:    

    Եկրակեղևում  թթվածնի  ատոմների  թիվը  քանի՞ անգամ   է  մեծ  սիլիցիումի  

    ատոմների  թվից.  

     1)   2                                2) 2,5                              3) 3                                  4) 4  

  1. Քա՞նի զույգ էլեկտրոն  է  պատկերվում   քլորի  մոլեկուլի  էլեկտրոնային  բանաձևում.    

     1)  7                                2)  14                                3)  10                             4)  2

  1.  Քանի՞լրիվ լրացված  էլեկտրոնային  թաղանթներ  ունեն  հետևյալ  տարրերից   

   յուրաքանչյուրը` O,  Cl,  Br,  I:  Պատասխանում  թվերի  համապատասխան  շարքն  է.

1)  2,2, 3, 4                   2)  1,2, 3, 3                           3)  1,2,4,4                           4)  2,3,4,5

  1. Ո՞ր պնդումներն են  ճիշտ  աղաթթվի  համար.

ա)   ջրային  լուծույթում  դիսոցված  է

բ)   դրա  աղերը  կոչվում  են  քլորիդներ

գ)   փոխազդում  է  հիմքերի  հետ

դ)  լակմուսը  ներկում  է  կապույտ

ե)  ակտիվ  մետաղների  հետ  փոխազդելիս  անջատվում  է  ջրածին

զ)  չի  փոխազդում  հիմնային  օքսիդների  հետ

1)  ա, բ, գ, դ                      2)  բ, գ, դ, ե                            3)   ա, բ, գ, ե                        4)  գ, դ, ե, զ

  1. Հետևյալբանաձևերով  ո՞ր  ջուրն  է  բնության  մեջ  առավել  տարածված.

1)  T217O                                                                2)   D216O                                3)   H216O                            4)  T218O

  1. 12. Որքա՞նէթթվածին   տարրի  զանգվածային  բաժինը (%)  ծանր  ջրում` D2մոլեկուլում.

1)  25                           2)   29,4                                  3)  70,6                              4)  80

  1.  Լաբորատորիայումօզոն ստանալու նպատակով փակ  անոթում   գտնվող   թթվածինը  

      ենթարկել  են  էլեկտրական պարպման,        

     ինչպե՞ս  է  փոխվում  անոթում  գտնվող   գազի  զանգվածը.

   1)  չի  փոխվել             2) մեծացել  է  1,5 անգամ        3) պակասել  է              4) մեծացել  է  աննշան

  1.  Օզոնը հայտնաբերում են այն անցկացնելով  կալիումի  յոդիդի  ջրային  լուծույթովըստ 

      հետևյալ  ռեակցիայի     KI  +  O3  + H2O  =  O +  I2  + KOH      Հավասարեցրեք  ռեակցիան,

      որքա՞ն  է  ռեակցիայի   հավասարման  գործակիցների  գումարային  թիվը.

   1)   5                           2)  8                                     3)   3                                 4)  10

Թթվածին և Oզոն

O2
Թթվածինն անգույն, անհամ և անհոտ գազ է: Այդ պատճառով մեր զգայարաններն այն չեն ընկալում: Սակայն թթվածնի բացակայությունը կամ անբավարարությունը կզգանք անմիջապես. պարզապես շնչահեղձ կլինենք:
Երկրի վրա թթվածինն ամենատարածված քիմիական տարրերից է և հանդիպում է ամենուրեք, այն կազմում է օդի, ջրի, երկրակեղևի, կենդանի օրգանիզմների, բույսերի զգալի մասը: Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ:

(more…)

Հատկանիշների ժառանգման օրինաչափություններ

Գենետիկայի հիմնական հասկացությունները

Օրգանիզմում հատկաիշների ժառանգման օրինաչափությունների մասին գիտությունը կոչվում է գետետիկա: Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները: Չեխ գիտնական Գրեգոր Մենդելը 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մասին մեթոդները և տվեց հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները: (more…)